Բաժիններ՝

Սփյուռքի ներուժը. մաս 1-ին. Armsport.am

Armsport.am-ը գրում է.

Հայկական բազմամիլիոնանոց սփյուռքում այսօր կան նաեւ հազարավոր ֆուտբոլիստներ, որոնցից լավագույններն արժանանում են հավաքականների մարզիչների ուշադրությանը: Վերջին տարիներն շուրջ 40 հայազգի ֆուտբոլիստներ ստացել են Հայաստանի հանրապետության քաղաքացիություն, որպեսզի իրավունք ունենան հանդես գալ տարիքային որեւէ հավաքականում: Armsport.am-ը հատուկ շարքի միջոցով կանդրադառնա այդ խաղացողներին: Փորձենք հասկանալ, թե ինչպես է դասավորվել ֆուտբոլիստների ճակատագիրը ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո: Այսօր կանդրադառնանք 5 ֆուտբոլիստների:
Սարգիս Ադամյան – 23. 05. 1993թ. («Նեուստրելից», Գերմանիա)
Ադամյանը Հայաստանում հայտնվեց 2013 թվականին, երբ հրավեր ստացավ երիտասարդական հավաքականից: Այդ ժամանակ նա ներկայացնում էր գերմանական «Հանզան», որը բավական հայտնի ակումբ է, սակայն վերջին տարիներին գտնվում է ճգնաժամի մեջ եւ ելույթ է ունենում ընդամենը 3-րդ Բունդեսլիգայում: Ադամյանը չկարողացավ ամրապնդվել «Հանզայում» եւ 2013թ. ամռանը հայտնվեց Գերմանիայի 4-րդ դիվիզիոնի (Ռեգիոնալ լիգա) հյուսիսային ենթախմբում ելույթ ունեցող «Նեուստրելից» ակումբում: Չնայած ակումբային կարիերայի նման անկմանը՝ երիտասարդ խաղացողը հրավեր ստացավ նույնիսկ Հայաստանի ազգային հավաքականից եւ մասնակցեց Դանիայի հետ 2013թ.-ի սեպտեմբերին կայացած ընտրական փուլի վճռորոշ հանդիպմանը՝ փոխարինման դուրս գալով երկրորդ խաղակեսում: Խաղը ցույց տվեց, որ Սարգիսն ընդհանրապես պատրաստ չէր նման բարդ փորձության եւ նրա խաղադաշտ դուրս գալը թերեւս Վարդան Մինասյանի ամենամեծ սխալն էր ԱԱ-2014-ի ընտրական փուլում…

Վարդան Մինասյանին փոխարինած Բեռնար Շալանդը Ադամյանին չի տեսնում նույնիսկ հավաքականի ընդլայնված կազմում: Մի՞գուցե Շալանդը կփոխի իր կարծիքը, եթե Ադամյանը առաջիկայում հայտնվի ավելի բարձր դիվիզիոններում, իսկ նրա ներկայիս ակումբը՝ «Նեուստրելիցը», ռիսկի է դիմում դուրս մնալ նույնիսկ Ռեգիոնալ լիգայից…

Էդգար Բաղումյան – 31. 01. 1995թ. (Ռուսաստան)
Բաղումյանը Հայաստանի քաղաքացիություն ստացավ 2013 թ.-ին, որպեսզի հանդես գա Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականում: Ուսումնամարզական հավաքների ժամանակ նա լավ տպավորություն էր թողել Աբրահամ Խաշմանյանի վրա, ով այդ ժամանակ գլխավորում էր 19 տարեկանների ընտրանին: Բաղումյանն էլ ներկայացնում էր Մոսկվայի «Սպարտակի» երիտասարդական թիմը: Պաշտպանությունում հանդես եկող երիտասարդ ֆուտբոլիստը մասնակցեց 2013թ.-ի հոկտեմբերին կայացած ընտրական փուլին: Ավելի ուշ նա ավարտեց ելույթները «Սպարտակի» ակադեմիայում եւ արդեն մեկ տարի է չի կարողանում ակումբ գտնել: Եղել են մի քանի փորձաշրջաններ, բայց ապարդյուն: 19 տարեկան ֆուտբոլիստն անորոշության մեջ է, մինչդեռ մեկ տարի առաջ նա համարվում էր հեռանկարային պաշտպան, ով իրեն լավ դրսեւորեց Հայաստանի մինչեւ 19 տարեկանների ընտրանու կազմում:

Կարդացեք նաև

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս