Բաժիններ՝

Ուկրաինան հուսով է այս տարի ԵՄ-ից ու ՀԲ-ից ստանալ ավելի քան 1.2 միլիարդ եվրո

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինան հուսով է մինչև տարեվերջ ԵՄ-ից ստանալ 760 միլիոն եվրո, իսկ Համաշխարհային բանկից՝ մոտ 500 միլիոն եվրո: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ուկրաինայի ֆինանսների նախարար Ալեքսանդր Շլապակը:

Խոսելով Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հերթական տրանշի մասին՝ Շլապակն ընդգծել է, որ ամենայն հավանականությամբ դա կիրականացվի 2015 թվականի հունվարին:

Շլապակի խոսքերով՝ Ուկրաինային անհրաժեշտ է 2 միլիարդ դոլար՝ ձմռան ժամանակ գազ գնելու համար: Ուկրաինան Ռուսաստանից 1000 խորանարդ մետր գազի համար վճարելու է 385 դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս