Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունները Վիեննայում կվերսկսվեն նոյեմբերի 18-ին. աղբյուր

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ քաղտնօրենների մակարդակով Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունների հերթական փուլը Վիեննայում մեկնարկելու է նոյեմբերի 18-ին: Այս մասին գործակալությանը հայտնել է բանակցային գործընթացին մոտ կանգնած աղբյուրը:

Նրա խոսքերով՝ քաղտնօրենները Վիեննայում հավաքվելու են նոյեմբերի 18-ին: Նա հավելել է, որ նախորդ շաբաթ փորձագետների մակարդակով անցկացված խորհրդակցությունները լավ են անցել, բոլոր հարցերի շուրջ տրվել են հանգուցալուծում. «Բանակցային գործընթացի ելքն այժմ կախված է կողմերի քաղաքական կամքից, և նրանից, թե ով կանի առաջին քայլը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031