Բաժիններ՝

Ննջասենյակից կատարված ոսկեղենի գողության վերաբերյալ տանտիրուհին ոստիկանություն չէր դիմել. ոստիկանները հայտնաբերեցին գողին

Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողներն օրերս Վանաձոր քաղաքի Վարդանանց հրապարակից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1993 թ. ծնված Գագիկ Մ.-ին:

Նա խոստովանել է, որ տներից մեկից, ննջասենյակի պատուհանը հրել-բացելով՝ գողացել է ոսկյա կախազարդ և շղթա:

Տուժողը գողության մասին ոստիկանություն չէր դիմել: Նրանից ընդունվել է հաղորդում:
Պատճառված վնասի չափը կազմում է 120.000 դրամ:
Գողոնը հայտնաբերված է:

Գագիկ Մ.-ն ձերբակալված է:

Կատարվում է նախաքննություն:

ՀՀ Ոստիկանություն                                

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031