Բաժիններ՝

Ներդրումների կրճատումը խոչընդոտել է տնտեսական աճին. Արթուր Ջավադյան

2015 թվականի սկզբից գնաճը կկայունանա նպատակային ցուցանիշի միջակայքում՝ 4±1.5%: Այս մասին այսօր ԱԺ-ում 2015 թ-ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:

Նա նշեց, որ համաշխարհային տնտեսության դանդաղ վերականգնումը, ՀՀ տնտեսության մեջ ներդրումների կրճատումը խոչընդոտել է տնտեսական աճին: Ըստ նրա՝ պահանջարկի տեսանկյունից կարևոր խթան է հուլիսից պետական ծառայողների աշխատավարձերի ավելացումը և զբոսաշրջության ոլորտի աճը: Ա.Ջավադյանը նշեց, որ անցած տարի գնաճը աստիճանաբար նվազել է և սեպտեմբերին կազմել 1.5%, իսկ ԿԲ-ն փորձել է աջակցել համախառն պահանջարկի ավելացմանը, նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Ա.Ջավադյանի խոսքով՝ դրամավարկային պայմանների թուլացումը կնպաստի տնտեսական աճի տեմպերի ավելացման և մինչև հաջորդ տարի առաջին կեսում գնաճի նվազմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս