«ԵՏՄ-ին անդամակցելը ամենակարևոր քայլերից մեկն է մեր պետության արտաքին քաղաքականության վեկտորի ուղղությունը որոշելու համար». Սուքիաս Ավետիսյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում՝ խոսելով արտաքին քաղաքական զարգացումների մասին, ասաց, որ տարվա ամենակարևոր խնդիրը Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) համաձայնագրի ստորագրումն է.

«Առաջիկայում ԱԺ-ում սպասվում է համաձայնագրի քննարկումը և վավերացումը: ԵՏՄ-ին անդամակցելն ամենակարևոր քայլերից մեկն է մեր պետության արտաքին քաղաքականության վեկտորի ուղղությունը որոշելու համար:
Մենք ունեցանք սահմանային թեժ ամառ ու մեր զինված ուժերի, արտաքին քաղաքականության և մեր ողջ քաղաքական էլիտայի ճիշտ կողմնորոշման շնորհիվ կարողացանք հաղթանակած դուրս գալ: Երևաց միակամ ազգային դրսևորում: Ցույց տվեցինք, որ հարկ եղած դեպքում կարող ենք համախմբված լինել:
Շարունակում ենք նաև Եվրամիության հետ բանակցությունները, այսինքն՝ շարունակվում են մեր բազմավեկտոր արտաքին քաղաքական դրսևորումները»:
Նա նկատեց, որ տնտեսական բնագավառում դեռ շատ խնդիրներ կունենանք, որովհետև բացառված չէ, որ այս սառը պատերազմի ֆոնը դեռ կշարունակվի, որը, բնականաբար, ազդում է նաև տնտեսության վրա:
Ռազմիկ Մարտիրոսյան

Տեսանյութեր

Լրահոս