Բաժիններ՝

Apple-ը վերստին ճանաչվել է BCG-ի վարկածով ամենանորարական ընկերություն

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ The Boston Consulting Group-ը (BCG) հրապարակել է 50 ամենանորարական ընկերությունների տարեկան վարկանիշային աղյուսակում: Դրանում վերստին առաջատար տեղեր են զբաղեցրել բարձր տեխնոլոգիաների ու հաղորդակցային ոլորտների ընկերությունները:

BCG-ն իր վարկանիշային աղյուսակն առաջին անգամ հրապարակել է 2005 թվականից, և այդ ժամանակից ի վեր՝ անփոփոխ առաջատարը Apple ընկերությունն է: Google և Samsung ընկերությունները փոխատեղում են արել՝ զբաղեցնելով համապատասխանաբար 2-րդ ու 3-րդ տեղերը: 

Microsoft-ն ու IBM-ը 2005 թվականից ամեն տարի ընդգրկվել են լավագույն տասնյակում, 2013 թվականին նրանք զբաղեցրել են համապատասխանաբար 4-րդ ու 5-րդ տեղերը:

BCG ընկերության՝ The Most Innovative Companies 2014: Breaking Through is Hard to Do («2014 թվականի ամենանորարական ընկերություններ  – 2014. բեկումը չի տրվում հեշտությամբ») զեկույցում առաջին 50 հորիզոնականներում տեղ են զբաղեցրել 14 սպառողական ընկերություններ, ինչը նրանց ամենաբարձր արդյունքն է՝ սկսած 2010 թվականից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս