««ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետ Լալա Ղազարյանին մոտ մեկ ամիս առաջ փոխանցել են վարչապետի պահանջը՝ դիմում գրել, ազատվել, և նա որոշակի ջանքերից հետո, երբ համոզվել է, որ միջնորդություններն անօգուտ են, օգոստոսի 4-ին հրաժարականի դիմում է գրել»:
«Այսօր ԼՂՀ անկախության օրն է. 23 տարի առաջ՝ սեպտեմբերի 2-ին, Ղարաբաղի բնակչությունն ընտրեց իր երկրի զարգացման ուղին»:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Միխայիլ Պոպովը:
Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը երեկ հանդիպել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի հետ:
«Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում այսօր աշխատանքային խորհրդակցություն է տեղի ունենալու ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի մասնակցությամբ»:
Դավութօղլուն երեկ հայտարարել է, որ վարչապետի պաշտոնում իր գլխավոր նպատակը տնտեսական ուժեղ աճն է և ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունը:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 2-ից ժամանակավորապես կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը Երևան քաղաքի Հյուսիսային պողոտա, Տերյան և Հին Երևանցու փողոցների խաչմերուկի հատվածում:
1939 թվականը չի կարող կրկնվել:
Այդ մուլտֆիլմերն արդեն իսկ հայտնվել են համացանցում:
Սեպտեմբերի 2-ին, ժամը 11.00-ին ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի կունենա ԱԻ նախարար Արմեն Երիցյանի և ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի համատեղ մամուլի ասուլիսը:
ԱՄՆ ռազմածովային ուժերի հրամանատարությունը հայտարարել է, որ ուղղաթիռի կործանումը չի հանդիսանում թշնամական գործողությունների հետևանք:
Արևմտյան երկրները սպառնում են Ռուսաստանին, իսկ երբ նա պաշտպանվում է, նրան մեղադրում են Արևմուտքի հանդեպ ագրեսիվ քաղաքականության մեջ:
Զինյալները Ֆիջիի ներկայացուցիչներին գերեվարել էին Գոլանի բարձունքների սիրիական հատվածում:
Կաստրոն վստահ է, որ ԱՄՆ-ի ու Եվրոպայի երկրների քաղաքականությունը մոտ ապագայում կվերածվի կրախի, իսկ դոլարն ու եվրոն կախված կլինեն ռուբլուց ու յուանից:
Այ, եթե քաղաքականության մեջ էլ նրանք այսպես բարեկիրթ լինեին, մեր ազգը խնդիր չէր ունենա ներքին ճակատում, քանի որ նույնիսկ քաղաքականությունը պետք է «ինտելիգենտ» լինի։
Սեպտեմբերի 1-ին, ժամը 23.35-ին ահազանգ է ստացվել, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածում (13-րդ կմ) տեղի է ունեցել ՃՏՊ: Ըստ նախնական տվյալների կա երկու զոհ, մեկ տուժած:
Նա մոտ 10 օր առաջ է վերադարձել Ռուսաստանի Լիպեցկ քաղաքից, ուր բնակվում է նրա որդին: Ռուսաստանում Ս. Անանյանը տառապել է հալյուցինացիաներից:
Հիշեցնենք, որ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հուլիսի 4-ին քրեական գործով մեղադրյալ Դավիթ Խաչատրյանին մեղավոր է ճանաչել Լյուքս Ստեփանյանի սպանության և Հրաչյա Սարգսյանի առոջղությանը ծանր վնաս պատճառելու մեջ՝ դատապարտելով 17 տարվա ազատազրկման: Պաշտպանական կողմը դատարանի այս վճիռը որակել էր որպես «խայտառակ» և այն բողոքարկել վերաքննիչ դատարանում:
«Ցավոք սրտի, ես հանրապետությունից բացակայելու եմ, քաղաքացիական նախաձեռնության ցույցը նախատեսվում էր ամսի 9-ին, ես ուզում էի մասնակցել, բայց քանի որ 3-ին, 4-ին բացակայելու եմ հանրապետությունից, դրա համար չեմ մասնակցի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ պատասխանելով հարցին, թե մասնակցելո՞ւ է նա սեպտեմբերի 3-ին կայանալիք ընդդեմ Հայաստանի՝ ՄՄ-ին և ԵՏՄ-ին անդամակցելու ցույցերից որևէ մեկին:
«Ցույցի իմաստը ցույցն է, եթե ցույց ես անում, ուրեմն՝ քո նպատակը մի բան ցույց տալն է ընդամենը, բայց շատ կարևոր է, թե այդ ցույց տվողը, ցույց անողը ով է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ խոսելով սեպտեմբերի 3-ին կայանալիք ցույցի մասին:
Բակո Սահակյանը շնորհակալություն է հայտնել ակադեմիկոս Գրիգորի Գաբրիելյանցին նախագծի իրականացման համար և կարևորել նման թանգարանի նշանակությունն ինչպես Շուշի քաղաքի, այնպես էլ հանրապետության կյանքում՝ նշելով, որ այն պետք է դառնա կարևոր գիտակրթական ու զբոսաշրջային կենտրոններից մեկը:
Աղիքային միկրոֆլորայի կազմում առկա Clostridia ցեղին պատկանող պայմանական ախտածին մանրէն պաշտպանում է սննդային ալերգիայից, հայտնաբերել են Չիկագոյի համալսարանի գիտնականները մկների վրա կատաված փորձի ընթացքում:
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարն է ուղարկվել Սիրիայի քաղաքացու դեմ հարուցված քրեական գործը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014թ. մայիսի 18-ին Թուրքիայի Հանրապետության տարածքից անցնելով Ախուրյան գետը և հաղթահարելով Հայաստանի Հանրապետության պետական սահմանի ինժեներատեխնիկական արգելքները առանց պատշաճ թույլտվության ապօրինի հատել է պահպանվող պետական սահմանը և նույն հայտնաբերվել է Արմավիրի մարզի Բագարան գյուղում:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ գյուղատնտեսական արտադրանքի ծավալն այս տարվա հունվար-հուլիս ամիսներին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 3.2%-ով և կազմել 316 միլիարդ դրամ։
Ռուսաստանցի հայազգի գործարար Լևոն Հայրապետյանին քիչ առաջ տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց: Այս մասին Լևոն Հայրապետյանի ֆեյսբուքյան էջում գրել է նրա վստահված անձ Մացակ Փոլադյանը:
Սահմանային վերջին միջադեպերը պատճառ են դարձել, որպեսզիՀայաստանի սահամանամերձ բնակավայրերից բնակչության արտահոսք լինի: Նոր ուսումնական տարվան ընդառաջ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում նվազել է աշակերտների թիվը: Չնայած սահմանամերձ բնակավայրերից մշտապես տեղեկություն է ստացվում, որ բնակչությունը սովոր է հակառակորդի կրակոցներին, խուճապ չկա, սակայն այս տարվա օգոստոսի սկզբի ինտենսիվ կրակահերթը որոշ ընտանիքների ստիպել է լքել իրենց տները:
Օգոստոսի 31-ին հիվանդանոցից ճանապարհային ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ քթի կոտրվածքով բուժօգնության է դիմել 21-ամյա երիտասարդ և հայտնել, որ Երևանի Բուզանդի փողոցում վթարի է ենթարկվել:
Երևանից Բաթումի կուպեի մեկ տոմսի գինը կազմում է 14 550 դրամ վերևի տեղի համար և 15 770 դրամ՝ ներքև տեղի համար: Իսկ ննջավագոնի մեկ տոմսի գինը կազմում է 25 790 դրամ:
Ադրբեջանական կողմը պնդում է, որ Սարգիս Անանյանը հայ-ադրբեջանական սահմանը հատել է օգոստոսի 26-ին: Սարգիս Անանյանի` Նոյեմբերյանի հարևանները «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել են, որ վերջինս բնակվում է միայնակ, և ադրբեջանական կողմի հրապարակած լուսանկարում ճանաչել են իրենց հարևանին:
ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության տվյալների համաձայն՝.2014թ. հուլիսի 1-ից մինչև հուլիսի 31-ն ընկած ժամանակաշրջանում սկզբնական գրանցում են ստացել թվով 1060 անհատ ձեռնարկատերեր։