Բաժիններ՝

Ֆիդել Կաստրոն ՆԱՏՕ-ի անդամներին համեմատել է նացիստների հետ

Cubadebate ինտերնետային պարբերականի փոխանցմամբ՝ կուբայական հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն ՆԱՏՕ-ի երկրների ներկայացուցիչների գործողությունները համեմատել է նացիստների հետ: Իր կարծիքը Կաստրոն շարադրել է պարբերականում հրապարակած հոդվածում:

Կաստրոն վստահ է, որ ԱՄՆ-ի ու Եվրոպայի երկրների քաղաքականությունը մոտ ապագայում կվերածվի կրախի, իսկ դոլարն ու եվրոն կախված կլինեն ռուբլուց ու յուանից. «Ոչ ոք իրավունք չունի ոչնչացնել քաղաքներ, սպանել երեխաներ, սով և մահ սփռել  ամենուրեք:

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ՄԱԿ-ի կազմավորումն այսօր ընկալվում է որպես վիթխարի խաբկանք: Շատերը զարմանում են, երբ լսում են ՆԱՏՕ-ի եվրոպացի մի շարք ներկայացուցիչների հայտարարությունները, որոնք իրենց մտքերն արատահայտում են նացիստական ՍՍ-ի ոճով ու ձևով»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930