
Դռնփակ նիստ՝ Էդուարդ Նալբանդյանի մասնակցությամբ. «ՀԺ»

«Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում այսօր աշխատանքային խորհրդակցություն է տեղի ունենալու ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի մասնակցությամբ»,- գրում է «Հայկական Ժամանակ» թերթը՝ ավելացնելով. «Քննարկումը տեղի է ունենալու դռնփակ, այսինքն՝ լրագրողներին հնարավորություն չի տրվելու ներկա գտնվել ու լուսաբանել խորհրդակցության աշխատանքները:
Քննարկման հիմնական թեման լինելու են վերջին շրջանում Հայաստանի արտաքին քաղաքականության ասպարեզում տեղի ունեցած իրադարձություններն ու զարգացումները: Խորհրդարանում այս հարցերի քննարկումը պետք է տեղի ունենար դեռեւս հունիսին, բայց տարբեր պատճառներով հետաձգվում էր»:
Ամբողջությամբ կարդացեք «Հայկական Ժամանակ»-ի այսօրվա համարում։