Հայտնաբերվել են սննդային ալերգիայից պաշտպանող աղիքային բակտերիաներ
Աղիքային միկրոֆլորայի կազմում առկա Clostridia ցեղին պատկանող պայմանական ախտածին մանրէն պաշտպանում է սննդային ալերգիայից, հայտնաբերել են Չիկագոյի համալսարանի գիտնականները մկների վրա կատաված փորձի ընթացքում: Կլոստրիդիան հակածնի արյան մեջ անցումը խոչընդոտող իմունային պատասխանը նվազագույնի է հասցնում և կանխում է զգայունության առաջացումը, որը սննդային ալերգիայի ձևավորման հիմնական փուլն է: Բացահատումը հրապարակվել է Proceedings of the National Academy of Sciences ամսագրում, որտեղ ասվում է սննդամթերքներից սուր ալեգիկ ռեակցիայի պրոբիոտիկային բուժման մասին:
Սննդային ալերգիայի առաջացման պատճառները, որոնցից մի քանիսը իմունային համակարգի ոչ ադեկվատ պատասխանի հետևանքով հանգեցնում են լետալ ելքի, հայտնի չեն: Միևնույն ժամանակ, նախորդ հետազոտությունների արդյունքները ստիպում են ենթադրել, որ վերջին տարիներին զարգացած երկրներում սննդային ալերգիայի թվի նման աճը, հատկապես երեխաների շրջանում, պայմանավորված է հիգիենիկ և դիետիկ սովորույթներով և լայնատարած անտիբիոտիկների կիրառման արդյունքում աղիքային միկրոֆլորայի խախտման հետ:
«Շրջակա միջավայրի այնպիսի գործոններ, ինչպիսիք են անտիբիոտիկների չպատճառաբանված նշանակումը, ճարպային սնունդը, կեսարյան հատման տարածվածությունը, սովորական ախտածինների հետ ոչ բավարար կոնտակտը, արհեստական կերակրումը, բոլորն էլ ազդում են աղիքային միկրոֆլորայի կազմի վրա,- նշել է աշխատանքի հեղինակ Կետրին Նագլերը,- մեր կողմից ստացված տվյալները թույլ են տալիս ենթադրել, որ դեպքերի նման զարգացման հետևանքները կապված են սննդային ալերգիաների բարձր հակվածության հետ»: Նագլերը և իր գործընկերները սննդային ալերգիայի զարգացման մեջ աղիքային մանրէների դերի ուսումնասիրության համար կիրառել են գենանուշի ալերգենը մանրէազերծ միջավայրում ծնված մկների վրա, որոնց մոտ բացակայում էր ռեզիդենտ միկրոֆլորան, և ծնվելուց անմիջապես հետո հակաբակտերիալ բուժում ստացած մկների վրա: Երկու խումբ օրգանիզմներն էլ բուռն ռեակցիա տվեցին՝ արտադրելով մեծ քանակությամբ հակամարմիններ տվյալ հակածնի հանդեպ՝ ի տարբերություն նորմալ միկրոֆլորա ունեցող մկների:
Փորձերը ցույց են տվել, որ Clostridia ցեղի պայմանական ախտածին մանրէի ներմուծումը կենդանիների աղիքային միկրոֆլորա իջեցնում է զգայունության աստիճանը ( օտար մարմինների հանդեպ օրգանիզմի ռեակտիվ զգայունությունը): Այս միկրոօրգանիզմները սովորաբար մտնում են ստամոքս-աղիքային ուղու նորմալ միկրոֆլորայի կազմի մեջ, դրանցից մի քանիսը որոշակի միջավայրում արտադրում են հայտնի թույներից հզորագույնները՝ բոտուլոտոքսին, տետանոսպազմին և այլն: Ինչպես պարզել են հետազոտողները, մեկ ուրիշ՝ Bacteroides տարածված ցեղին պատկանող մանրէների ներմուծումը մկների աղիքային միկրոֆլորա, նման ազդեցություն չի թողել, ինչը ստիպում է ենթադրել՝ սննդային ալերգիայի ժամանակ Clostridia ցեղի մանրէների յուրահատուկ պաշտպանիչ դերի մասին:
Այս ֆենոմենի հիմքում ընկած կենսաբանական մեխանիզմի հայտնաբերման համար Նագլերը և իր գործընկերները անց են կացրել բջջային և մոլեկուլյար մակարդակի իմունային ռեակցիայի գենետիկ քննություն աղիքում կլոստրիդիաների առկայության դեպքում: Քննությունը ցույց է տվել, որ մանրէները խթանում են լոկալ իմունային բջիջների կողմից մեծ քանակությամբ ինտերլեյկին 22-ի ( IL-22 ) սինթեզը, որը աղիքի լորձաթաղաթի թափանցելիությունը նվազեցնում է: Մկների վրա կատարված փորձարկումները ցույց են տվել, որ ծնվելուց անմիջապես հետո հակաբակտերիալ բուժմանը հաջորդած IL-22-ի ներմուծումը հավասարազոր է կլոստրիդիաների ներմուծմանը, ինչը մկների մոտ իջեցնում է գետնանուշի անտիգենի հանդեպ հակամարմինների քանակն արյան մեջ: Միևնույն ժամանակ ցուցանիշը կտրուկ աճել է IL-22-ի չեզոքացման դեպքում, ինչն ապացուցում է հետազոտողների ենթադրությունն այն մասին, որ միջբջջային փոխազդեցության սպիտակուցը կանխում է ալերգենի անցումը արյան մեջ:
Հիմնվելով ստացված տվյալների վրա Նագլերը և իր գործընկերները ներկայումս աշխատում են կլոստրիդիաներ պարունակող պրոբիոտիկների մշակման և թեստավորման վրա, որը հնարավոր կլինի օգտագործել սննդային ալերգիայի կանխարգելիչ բուժման ժամանակ:
Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am