Բաժիններ՝

Տեղի կունենա Արմեն Երիցյանի և ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի համատեղ մամուլի ասուլիսը

Սեպտեմբերի 2-ին, ժամը 11.00-ին ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի կունենա ԱԻ նախարար Արմեն Երիցյանի և ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի համատեղ մամուլի ասուլիսը:

Թեման` ԱԻ նախարարությունում ստեղծված ՀՀ կառավարության սերվերային տնտեսության պահուստային կենտրոնն է: Անցյալ տարի ստորագրված փոխըմբռնման հուշագրի հիման վրա ՎիվաՍել-ՄՏՍ-ն ԱԻ նախարարությանը հատկացրել է 50 միլիոն դրամ՝ կենտրոնի ստեղծման, գույքի, սարքավորումների և տեխնիկական միջոցների ձեռքբեր¬ման նպատակով: Նախագծի իրականացման համար ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի կողմից հատկացվել է 12,4 մլն դրամ:

Սերվերային տնտեսության պահուստային կենտրոնը ստեղծվել է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և պատերազմի դեպքում՝ քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման ժամանակ, կառավարման անխափան ընթացքը, անհրաժեշտ տեղեկատվու¬թյան պահպանման հուսալիությունն ապահովելու, արդյունավետ ու անվտանգ կիրառելու, ինչպես նաև պետական մարմինների պահուստային տեղեկատվական համակարգերի կենտրոնացման և դրանց շահագործման բարելավման նպատակով:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն         

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930