Բաժիններ՝

«Իսլամական պետության» զինյալները դարձել են մուլտֆիլմերի ու երգիծական ծրագրերի հերոսներ

Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Իսլամական պետություն» խմբավորման ծայրահեղականները դարձել են արաբական հեռուստաալիքներով հաջողությամբ ցուցադրվող մուլտֆիլմերի, նմանակումների հերոսներ:

Այդ մուլտֆիլմերն արդեն իսկ հայտնվել են համացանցում: Դրանցից մեկի գլխավոր հերոսի դերում հանդես է գալիս մի ապաշնորհ զինյալ, ով պատրաստվում է հրթիռ արձակել Իրաքի ուղղությամբ, սակայն փոխարենը հարվածում է իր հրամանատարին, և միաժամանակ շարժական զենիթա-հրթիռային համալիրը վնասում է իր իսկ ոտքը:

Վերջին շրջանում Մերձավոր Արևելքի երկրներում հայտնվել են իսլամիստներին առնչվող երգիծական բազմաթիվ ծրագրեր: Սերիաներից մեկում տաքսու վարորդը փոխադրում է մի ջիհադականի, ով հրաժարվում է լսել ռադիո՝ դա պատճառաբանելով նրանով, որ իսլամի վաղ ժամանակներում այն գոյություն չի ունեցել:

Նույն պատճառով իսլամականը մերժում է օդորակիչը և տաքսու վարորդին քննադատում է բջջային հեռախոս օգտագործելու համար: Դրանից հետո վարորդը որոշում է նրան հարցնել, թե նախկինում գոյություն ունեցե՞լ է տաքսի, ինչին զինյալը պատասխանում է. «Ո՛չ, հազար անգամ ո՛չ»: Այդ ժամանակ տաքսու վարորդը մեքենայից իջեցնում է իր ուղևորին՝ նրան առաջարկելով սպասել ուղտի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս