
Ձկնորսությունը երկնիշ աճ է գրանցել

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ գյուղատնտեսական արտադրանքի ծավալն այս տարվա հունվար-հուլիս ամիսներին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 3.2%-ով և կազմել 316 միլիարդ դրամ։
Ձկնորսության հետ միասին՝ ոլորտի աճը կազմել է 3.8%, ծավալը՝ 329.8 միլիարդ դրամ։
Ըստ առանձին ուղղությունների՝ բուսաբուծության ոլորտի աճը կազմել է 0.6% (ծավալը՝ 138 միլիարդ դրամ), անասնաբության ոլորտինը՝ 5.4% (ծավալը՝ 178 միլիարդ դրամ), իսկ ձկնորսությունը տպավորիչ՝ 21.2%-անոց աճ է գրանցել (ծավալը՝ 13.8 միլիարդ դրամ)։
Նշենք նաև, որ ընթացիկ տարվա հուլիսին կատարվել է 521 տոննա ձկան որս, որն ամբողջությամբ իրացվել է։ Նախորդ տարվա հուլիսի համեմատ ծավալն աճել է 26.4%-ով։