Բաժիններ՝

Սիրիայի քաղաքացին մեղադրվում է Թուրքիայի տարածքից ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու մեջ

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարն է ուղարկվել Սիրիայի քաղաքացու դեմ հարուցված քրեական գործը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014թ. մայիսի 18-ին Թուրքիայի Հանրապետության տարածքից անցնելով Ախուրյան գետը և հաղթահարելով Հայաստանի Հանրապետության պետական սահմանի ինժեներատեխնիկական արգելքները առանց պատշաճ թույլտվության ապօրինի հատել է պահպանվող պետական սահմանը և նույն հայտնաբերվել է Արմավիրի մարզի Բագարան գյուղում:

Ինչպես տեղեկանում ենք Datalex դատական տեղեկատվական համակարգից, Սիրիայի երիտասարդ քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել պետական սահմանն ապօրինի հատելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մաս (պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով): Որպես ափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս