Բաժիններ՝

Հուլիսի ընթացքում հանրապետությունում բացվել է 26 հասարակական կազմակերպություն

ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության տվյալների համաձայն՝.2014թ. հուլիսի 1-ից մինչև հուլիսի 31-ն ընկած ժամանակաշրջանում սկզբնական գրանցում են ստացել թվով 1060 անհատ ձեռնարկատերեր։

Նույն ժամանակահատվածում սկզբնական գրանցում են ստացել 291 սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ) և 8 փակ բաժնետիրական ընկերություն (ՓԲԸ)։ Բաց բաժնետիրական ընկերություններ հուլիսի ընթացքում չեն գրանցվել։

Նշենք նաև, որ հուլիսի ընթացքում ավելացել է հասարակական կազմակերպությունների թիվը։ Սկզբնական գրանցում է ստացել 26 ՀԿ և 3 հիմնադրամ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930