Բաժիններ՝

Ռիտա Սարգսյանի կարծիքով՝ եթե քաղաքականության մեջ էլ քաղաքական գործիչները բարեկիրթ լինեին, խնդիր չենք ունենա ներքին ճակատում

pastinfo.am –ի փոխանցմամբ՝ ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո սեպտեմբերի 1-ին Շուշիի ամրոցում տեղի ունեցավ Ավետ Տերտերյանի «Կրակե օղակ» օպերայի արցախյան պրեմիերան: Լիբրետոն` Վլադիմիր Շահնազարյանի ըստ Բորիս Լավրենյովի «Քառասունմեկերորդը» պատմվածքի եւ Եղիշե Չարենցի բանաստեղծությունները:

Մշակութային քաղաքական այս կարևոր իրադարձային բեմադրության մեջ ներգրավվել էին օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը, բալետային խումբը, Հայաստանի պետական կամերային երգչախմբի, «Հովեր» և «Սպեղանի» երգչախմբերի, հայ օպերային արվեստի հայտնի դեմքերը:

Նախագծի հեղինակ և գեղարվեստական ղեկավար Սարինե Ավթանդիլյանի խոսքով, «թե՛ այս, թե՛ նախորդ տարի սեպտեմբերի մեկին ներկայացված «Արծվաբերդ» օպերան յուրատեսակ ձոն են նվիրված Արցախի անկախության օրվան և հարգանքի տուրք ազատ և անկախ Արցախի համար զոհվածներին»։

Ներկայացման ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանն ասաց՝ հպարտ է, որ «գոնե տարին մեկ անգամ Շուշիում հավաքվում է այսքան մարդ՝ տարբեր ճաշակների եւ հայացքների՝ Պարույր Հայրիկյան, Րաֆֆի Հովհաննիսյան, Վազգեն Մանուկյան, Զարուհի Փոստանջյան եւ բոլորը իրար հետ նստած, համերաշխ վայելում են երաժշտությունը»։ «Այ, եթե քաղաքականության մեջ էլ նրանք այսպես բարեկիրթ լինեին, մեր ազգը խնդիր չէր ունենա ներքին ճակատում, քանի որ նույնիսկ քաղաքականությունը պետք է «ինտելիգենտ» լինի։ Ինչ վերաբերում է «Կրակե օղակ» օպերային, եթե Լյուբով Կազարնովսկայան այն գնահատում է չորսին գումարած, ապա ես կարող եմ լռել: Այսօր Եվրոպական երկրներում նշում են Տերտերյանի հոբելյանը, ուրախ եմ, որ այսօր մենք էլ նշում ենք Ավետ Տերտերյանի 85 ամյակն իր սիրելի եւ պատմական Շուշիում»,- նշեց Ռիտա Սարգսյանը։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս