Սահմանամերձ գյուղերի դպրոցներից երեխաներին տեղափոխում են. «Ծնողն իր երեխու մասին է մտածում, ո՞վ լինի, որ ապրի կրակոցի տակ». medialab.am
medialab.am-ը գրում է. Սահմանային վերջին միջադեպերը պատճառ են դարձել, որպեսզիՀայաստանի սահամանամերձ բնակավայրերից բնակչության արտահոսք լինի: Նոր ուսումնական տարվան ընդառաջ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում նվազել է աշակերտների թիվը: Չնայած սահմանամերձ բնակավայրերից մշտապես տեղեկություն է ստացվում, որ բնակչությունը սովոր է հակառակորդի կրակոցներին, խուճապ չկա, սակայն այս տարվա օգոստոսի սկզբի ինտենսիվ կրակահերթը որոշ ընտանիքների ստիպել է լքել իրենց տները:
Սահամանամերձ գյուղերի գյուղապետերը զգուշանում են խոսել այս մասին, բայց այդուհանդերձ նրանք չհերքեցին, որ նոր ուսումնական տարում ծնողներից ոմանք երեխաների գործերը հանել են դպրոցներից:
Սահմանամերձ Այեգպար գյուղում այս ուսումնական տարում առաջին դասարան կայցելի 4 աշակերտ՝ նախորդ տարվա 7-ի փոխարեն:
Գյուղապետ Անդրանիկ Այդինյանն ասում է, որ սովոր են այս թվերին, իրենց գյուղի դեպքում դա նորմալ է:
Նրա խոսքով՝ այս փուլում խոսակցություններ կան, որ որոշ ընտանիքներ հեռանում են գյուղից, բայց դեռ տեղեկատվությունը հստակ չէ:
«Ստույգ պատկերը պարզ կլինի սեպտեմբերի 1-ից հետո: Ընտանիքներ կան, որ գյուղից դուրս են գտնվում, գնացել են հանգստանալու, իրենց երեխաներին գյուղից տարել են, թե քանիսին դպրոցից կհանեն, վերջնական պատկերը կերևա սեպտեմբերին»,- «Մեդիալաբին» ասում է Անդրանիկ Այդինյանը:
Նրա խոսքով, նախնական հաշվարկով 5-6 երեխայով կպակասի դպրոցի աշակերտների թիվը:
Այգեպարի դպրոցում սովորում է 57 աշակերտ: Գյուղապետի խոսքով՝ առաջիկա տարիների համար կանխատեսվում է, որ գյուղում տարեկան 8-10-ով կավելանա դպրոց հաճախող երեխաների թիվը: Այս տարի Այգեպարում ծնվել է 2 երեխա, նախորդ տարի ծնունդների թիվը 5-ն է եղել:
Գյուղապետը արձանագրում է՝ սահմանամերձ գյուղացիների համար դժվար է այսօր թշնամու կրակոցների տակ ապրելն ու արարելը:
«Դե դուք ո՞նց եք պատկերացնում, ո՞վ լինի, որ ապրի կրակոցի տակ, վտանգավոր գյուղեր են, ծնողն իր երեխու մասին է մտածում, տանում է գյուղից»,- ասում է Այդինյանը:
Նա միաժամանակ կարծում է, որ ժամանակը կբուժի բոլոր վերքերը, հույսեր ունի, որ Այգեպարը ոչ իրենց կամքով լքած ընտանինքերը հետ են վերադառնալու:
Սահմանամերձ Մովսեսը գյուղը նույնպես մշտապես թշնամու կրակոցների տակ է գտնվում:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: