Հայաստանի Հանրապետության խոշորագույն պարտատերը Համաշխարհային բանկն է։ Ինչպես տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տեղեկանքից, ՀՀ արտաքին պարտքը այս տարվա առաջին կիսամյակի վերջին կազմել է 3 միլիարդ 850.443 միլիոն դոլար։
Ընթրիքից հետո նրանք ունեցել են սրտխառնոց, փսխումներ ու գլխապտույտ, ինչից հետո նրանց տեղափոխել են հիվանդանոց:
Քիչ առաջ Armlur.am-ը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» Բ/Կ-ից տեղեկացավ, որ այսօր՝ ժամը 10.02-ին, Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի գազալցակայանում լիցքավորման ընթացքում տեղի ունեցած պայթյունից տուժած աշխատակիցը` Բաբկենը, վիրահատության ժամանակ մահացել է:
Նախագահի կարգադրությունը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում:
Այս մասին հայտնել է վարչապետական ապարատը, ըստ որի՝ այս շաբաթ հայտնի կդառնան այդ այցերի ծրագրերը:
Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել։ Դոլարն առաջարկվել է 411.75 դրամով, սակայն պահանջարկի գինը չի գերազանցել 411 դրամը։
Սեպտեմբերից 1-ից ուժի մեջ է մտել ԵՄ-ի ու Վրաստանի միջև Ասոցացման համաձայնագրի գրեթե 80 տոկոսը՝ ներառյալ խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու բաղադրիչը:
Կա մեզ նման երկիր (Ուկրաինա), ուր ներկայումս ընթանում է պատերազմ:
ԱԺ նախագահը ժամանակին եղել է այս դպրոցի տնօրենը։ Միջոցառման ընթացքում Գալուստ Սահակյանին ողջունել է դպրոցի Հայոց լեզվի ուսուցչուհի Սոֆյա Արթինյանը, ով դպրոցում դասավանդել է դեռևս ԱԺ նախագահի տնօրեն եղած տարիներից, և ասել, որ խոնարհվում է դպրոցի հիմնադիր-տնօրեն Գալուստ Սահակյանի առջև:
Ադրբեջանը Պակիստանից գնել է փոքր ու միջին հեռահարության ժամանակակից հրթիռներ, ինչպես նաև իսրայելական արտադրության նմանատիպ հրթիռներ:
Աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր առավոտյան ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է Ստեփանակերտի «Մետաքսկոմբինատ» ՍՊԸ, ծանոթացել ընկերության ընթացիկ գործունեությանն ու հետագա ծրագրերին:
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա առթիվ սեպտեմբերի 1-ին այցելել է Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան:
Նրանք կործանել են Ազովի ծովում պարեկություն կատարող ուկրաինական մոտորանավակը:
168.am-ին նա հայտնեց, որ բացատի ծառահատումներով արդեն ոստիկանությունն է զբաղվում, իսկ իր ու համախոհների ուժերով երկու տարի առաջ ստեղծված «Առողջ Հրազդան» քաղաքացիական նախաձեռնությունը շարունակում է պայքարը՝ Ծազկաձորի, Հրազդանի, Հանքավանի ձորի և շրջակա տարածքների բնապահպանական աղետների դեմ:
Ս/թ օգոստոսի 30-ին Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակիչ, Վ.Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ուսանող Համո Մարգարյանը ք.Երևանում դուրս է եկել տնից և մինչ օրս չի վերադարձել:
«Բարձր եմ գնահատում Ձեր հարուստ աշխատանքային կենսագրությունը, Հայաստանի և Արցախի կայացման գործում Ձեր ավանդը»:
ՀՀ դատախազության աշխատակազմի հանրային կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:
Քոչարյանը իր պաշտոնավարման ժամանակ արձանագրված երկնիշ աճը դարձրել է մատի փաթաթան։ Գրքեր է գրում այդ մասին, ֆիլմեր նկարում։
«Դպրոցները հանրապետության պաշտպանական ամրությունների բնագծերն են»,- ասել է մեծերից մեկը: Սա առավել քան ճշտորեն վերաբերում է մեր երկրին, մեր իրականությանը: Իմ ու յուրաքանչյուր զինվորականի համար դասարանը վաղվա դասակն է, դպրոցը` վաղվա խոշոր ստորաբաժանումը, որովհետև այսօրվա դպրոցականն է Հայկական բանակի վաղվա օրը, և, ի վերջո, բանակն է դպրոցի շարու¬նա¬կությունը: Հայտնի արտահայտություն կա՝ «Բանակը կյանքի դպրոց է»:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Գիտելիքի օրվա և ուսումնական տարվա մեկնարկի առթիվ Արարատի մարզում՝ Մասիս քաղաքում և Վարդաշեն համայնքում մասնակցել է նորակառույց և հիմնանորոգված դպրոցների բացմանը:
Հայ ժողովուրդն ուսումնատենչ ժողովուրդ է և իր պատմության բոլոր շրջափուլերում աչքի է ընկել կրթության և դպրոցի հանդեպ հատուկ վերաբերմունքով՝ այն համարելով ազգի գոյատևման հիմնական գրավականներից մեկը:
Այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ պետբյուջեից պետաական պարտքի դիմաց վճարվող տոկոսավճարներ աճել են 35.3%-ով և կազմել 30 միլիարդ 257.2 միլիոն դրամ (ավելի քան 73 միլիոն դոլար)։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից։
Գերմանացի դիվանագետն ընդգծել է, որ Ռուսաստանը ներկա դրությամբ դժվարություններ է կրում Ղրիմին մատակարարումներ իրականացնելիս:
ՀՀ պետական պարտքը 2014 թվականի հուլիսի վերջի դրությամբ կազմել է 4 միլիարդ 525.2 միլիոն դոլար։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը, հուլիսի ընթացքում արտաքին պարտքի ծավալը նվազել է 31.6 միլիոն դոլարով։
Չավուշօղլուն հավելել է, որ իրենք բոլոր հարցերում միավորելու են իրենց ուժերը և գործելու են միմյանց հետ խորհրդակցելով:
Օգոստոսի 30-ին Թուրքիայում նշել են (քեմալական շարժման ժամանակ հույների դեմ) Հաղթանակի ու զինված ուժերի օրը:
Այս մասին հայտնել է գերմանական Der Spiegel պարբերականը:
Սեպտեմբերի 1-ին` գիտելիքի օրը, ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը հանդիպեց նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի (ՃԿՊԱ) ուսանողներին ու դասախոսական կազմին:
Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է ՀՀ գների ինդեքսները՝ տնտեսության տարբեր ճյուղերի համար։
Իսրայելն Ադրբեջանին է հատկացնելու Shaldag Mk V տիպի 6 պահակային մոտորանավակ և Saar 62 տիպի 6 հրթիռակիր մոտորանաակ: