Դավութօղլուն կարևորել է ԱՄՆ-ից Գյուլենի արտահանձնումը կամ արտաքսումը

Թուրքական Star թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ Ֆեթհուլլահ Գյուլենի շարժման գործունեության հետաքննումը, ձեռնարկված վերջին օպերացիաները հնարավորություն են տվել հավաքել անհրաժեշտ քանակությամբ փաստաթղթեր, որոնք հնարավորություն են տալիս պահանջել նրա արտահանձնումը կամ արտաքսումն ԱՄՆ-ից:

Դավութօղլուն ընդգծել է, որ քանի որ խոսքը գնում Թուրքիայի քաղաքական արենայի վրա արտաքին ազդեցության փորձի մասին, ուստիև իրենք միանշանակ իրավասու են ձեռնարկելու դրանք կանխարգելելու փորձեր: Դավութօղլուն ակնհայտ է համարել ԱՄՆ-ում (Փենսիլվանիա) բնակվող Ֆեթհուլլահ Գյուլենի և Թուրքիայում ապօրինի իշխանափոխություն կատարելու փորձերի միջև կապը.

«Ամեն դեպքում մենք կսպասենք բուն Թուրքիայում իրավական գործընթացի ավարտին»: Սրանից առաջ Գյուլենի արտահանձնման կամ արտաքսման հարցը քննարկվել է Թուրքիայի ու ԱՄՆ-ի նախագահներ Ռեջեփ Էրդողանի ու Բարաք Օբամայի հանդիպման ժամանակ:

Տեսանյութեր

Լրահոս