Էներգետիկ անվտանգությունը «Արևելյան գործընկերության» ռազմավարական նպատակն է. Ֆյուլե

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ եկել է տարածաշրջանի էներգետիկ ոլորտի խնդիրների ու քաղաքական իրավիճակի կարգավորման ժամանակը:

Այս մասին Բաքվում ընթացող ԵՄ-ի «Արևելյան գործընկերություն» ծրագրին մասնակից երկրների էներգետիկայի նախարարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԵՄ-ի ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն.

««Արևելյան գործընկերության» ձևաչափը մեզ համար լավագույն գործիքն է, քանի հենց դրա շնորհիվ մենք ԵՄ-ում կարող ենք կենտրոնանալ այդ ձևաչափի մասնակիցների, ինչպես նաև ողջ տարածաշրջանի իրական կարիքների հետ:

Էներգետիկ անվտանգությունը «Արևելյան գործընկերության» ռազմավարական գլխավոր նպատակն է: Հուսով եմ, որ մենք կարող ենք կենտրոնանալ նաև էներգոարդյունավետության վրա»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930