
ԱԺ ՀԱԿ, ԲՀԿ և «Ժառանգություն» խմբակցությունները բոյկոտում են

ԱԺ ՀԱԿ, ԲՀԿ և «Ժառանգություն» խմբակցությունները ԱԺ Հաշվիչ հանձնաժողովում ներկայացուցիչ չեն ուղարկելու: Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեցին պատգամավորներ Լևոն Զուրաբյանը, Նաիրա Զոհրաբյանը և Ռուբիկ Հակոբյանը:
Ն.Զոհրաբյանը հայտարարեց, որ քանի դեռ Հաշվիչ հանձնաժողովում թելադրելու է մեկ ուժ, ԲՀԿ-ն զերծ կմնա այնտեղ ներկայացուցիչ ուղարկելուց:
«Ժառանգության» ներկայացուցիչ Ռ.Հակոբյանը գործընկերների փաստարկներին գումարեց այն, որ ԱԺ մեծամասնությունը կարող էր քայլեր անել՝ հակակշռված հանձնաժողով ունենալու համար, բայց ոչինչ չի արել:
«Բոլոր ժողովրդավարական երկրներում դոմինանտը մեծամասնությունն է»,- հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Էդուրադ Շարմազանովը:
Հաշվիչ հանձնաժողովի մասին կարգը հաստատելու մասին որոշումն ընդունվեց: Հանձնաժողովում ՀՀԿ-ն կունենա 7 անդամ, ԲՀԿ-ն՝ 2, մյուսները՝ 1-ական անդամ: