
Պուտինը փորձում է կառուցել նոր Բեռլինյան պատ. Դալայ-լամա

Գերմանական Die Welt թերթին տված հարցազրույցի ժամանակ Տիբեթի բուդդիստների հոգևոր առաջնորդ դալայ-լաման սուր քննադատության է ենթարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Նրա կարծիքով՝ Պուտինը չափազանց երկար ժամանակ է, որ գտնվում է իր երկրի իշխանության ղեկին.
«Պարոն Պուտինը նախ նախագահ էր, իսկ հետո՝ վարչապետ, ինչից հետո վերստին դարձավ նախագահ: Դա շատ է: Դա վկայում է նրա եսակենտրոնության մասին. ես, ես, ես: Հենց դրանում է գտնվում ռուսական խնդիրների արմատը:
Ի տարբերություն Չինաստանի՝ Ռուսաստանն ու նրա նախագահ Պուտինը ներկայումս չեն ձգտում դառնալ գլոբալ քաղաքական համակարգի մաս և երկար ժամանակով ընդունել խաղի միջազգային կանոնները:
Կարծես թե, Պուտինը փորձում է կառուցել նոր Բեռլինյան պատ, սակայն դրա հետ մեկտեղ նա վնաս է պատճառում իր երկրին: Ռուսաստանի համար մեկուսացումը նման է ինքնասպանության»: