
Պուտինը ցանկանում է ցամաքային միջանցք ապահովել Ղրիմի հետ. Սաակաշվիլի

Ուկրաինական «Ինտեր» հեռուստաալիքի «Շաբաթվա մանրամասներ» հաղորդման եթերում Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստվում է վերանվաճել Դոնբասում ուկրաինական բանակի ազատագրած քաղաքները.
«Նա ցանկանում է վերահսկողություն հաստատել Դոնբասի նկատմամբ, ինչը նշանակում է, որ անհրաժեշտ է (ուկրաինական) զորքերին դուրս մղել թե՛ Սլավյանսկից, թե՛ Սևեռոդոնեցկից:
Վստահ եմ, որ Պուտինն իր բանակին հստակ առաջադրանք է տվել գրավել դեպի թերակղզի տանող ճանապարհին ընկած բոլոր քաղաքները, քանի որ նրան միջանցք է անհրաժեշտ դեպի Ղրիմ: Անհրաժեշտ են Մարիուպոլն ու Ղրիմ տանող ճանապարհի բոլոր կետերը: Դա Պուտինի հստակ առաջադրանքն է»: