Բաժիններ՝

Ուկրաինան Համաշխարհային բանկից ստացել է 500 միլիոն դոլար

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի ֆինանսների նախարարությունը Համաշխարհային բանկից ստացել է 500 միլիոն դոլարի առաջին փոխառությունը: Այս մասին այսօր հայտարարել է Ուկրաինայի ֆինանսների նախարարության մամլո ծառայությունը:

Վերջինիս հաղորդմամբ՝ այդ միջոցներն ուղղվելու են երկրի ֆինանսական սեկտորի բարեփոխումներին: Փոխառությունը հատկացվել է 16 տարով՝ 7 տարի արտոնյալ ժամկետով, լողացող տոկոսադրույքով: Փոխառության մասին համաձայնագիրը ստորագրվել է 2014 թվականի օգոստոսի 8-ին:

Դա հանդիսանում է Ուկրաինային մինչև 3.5 միլիարդ դոլար ընդհանուր ծավալով Համաշխարհային բանկի օգնության փաթեթի մի մասը, որը հավանության էր արժանացել ընթացիկ տարվա մարտին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930