
Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը, լրագրողներին. Դավայ, յան տվեք սաղդ

Ինչպես հայտնի է՝ շաբաթ օրը ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ ՀՀԿ նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` դիմելով կուսակցության խորհրդի անդամներին, կարևորել էր պատգամավորների մասնակցությունը ԱԺ նիստերին՝ այն համեմատելով խրամատում զինվորի ծառայության հետ:
Այսօր ԱԺ աշխատանքների մեկնարկից 1 ժամհետ ՀՀԿ-ական պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը, իսկ լրագրողների հարցին, թե ինչո՞ւ են լքում «խրամատը» յուրահատուկ բառապաշարով պատասխաններ տվեցին:
«Ուր եմ գնում, դուք տեսա՞ք, որ գնում եմ: Մտնում եմ կաբինետ, աշխատասենյակս: Դավայ, յան տվեք սաղդ»,- լրագրողներին կոպտեց Առաքել Մովսիսյանը (Շմայսը):
«Բայց ո՞ւր եմ գնում, սենյակ եմ գնում»,- ասաց Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր) ու լրագրողի հասցեին էլ նշեց. «Ծալը փախել ա երևի…»: