
Բաթումում անցկացվել են վրաց-ֆրանսիական ռազմածովային վարժանքներ

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Բաթումի նավահանգստի ջրատարածությունում անցկացվել են վրաց-ֆրանսիական համատեղ ռազմածովային վարժանքներ: Դրանց մասնակցել են Ֆրանսիայի ռազմածովային ուժերի Commandant Birot կորվետը, ինչպես նաև Վրաստանի առափնյա պաշտպանության ներկայացուցիչները:
Վերջիններս և ֆրանսիական կորվետի անձնակազմը գործնական վարժանքներ են անցկացրել ջրասուզակների համար: Commandant Birot-ը Ֆրանսիայի ռազմածովային ուժերի երրորդ նավն է, որն այս տարի մուտք է գործում Բաթումի նավահանգիստ: Նրանից առաջ՝ այս տարվա ապրիլի վերջին Բաթում է ժամանել Dupuy de Lôme հետախուզական նավը, իսկ հուլիսին՝ «Սյուրկուֆ» ֆրեգատը: