Տեղադրվել է թվով 500 «Երևան» ձուլվածքով նստարան, 372 աղբաման և երկկողմանի 127 աղբաման
2014թ. Երևանում նստարանների և աղբամանների տեղադրման ծրագրով պատվիրվել է ժամանակակաից դիզայնով ու «Երևան» ձուլվածքով թվով 500 նստարան, հատուկ ձուլվածքով թվով 400 աղբաման և թվով 100 երկկողմանի աղբաման: Նստարանների տեղադրման գործընթացը մեկնարկել է ապրիլ-մայիս ամիսներին: Այսօրվա դրությամբ մայրաքաղաքի վարչական շրջաններում տեղադրվել է թվով 500 «Երևան» ձուլվածքով նստարան, 372 աղբաման և երկկողմանի 127 աղբաման: Զուգահեռաբար վերանորոգվել է նախորդ տարիների ընթացքում տեղադրված «Երևան» ձուլվածքով թվով 640 նստարան: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:
Բացի այս աշխատանքներից, ձեռք է բերվել 450 հասարակ նստարան: Սեպտեմբերի 8 -ի դրությամբ դրանցից 250-ը տրամադրվել են վարչական շրջաններին: Աշխատանքների ավարտ է սահմանված դեկտեմբերի 1-ը: