Վ. Գասպարյանը՝ Քննչական կոմիտեի մասին. Ոստիկանության համար հրաշալի վիճակ է

Քննչական կոմիտեի ձևավորումից հետո Ոստիկանությունն այլևս քրեական գործերով նախաքննություն չի իրականացնելու: 168.am-ն այսօր ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է նա վերաբերում կոմիտեի ձևավորմանը: Ի պատասխան Վլադիմիր Գասպարյանն ասաց՝ շատ լավ է վերաբերում դրան. «Կարող եմ և բացասական, և դրական կողմներն ասել, բայց ասեմ, որ դա Ոստիկանության համար հրաշալի վիճակ է, որպեսզի Ոստիկանությունը ձերբազատվի քննություն, նախաքննություն, այդ ընթացքի կոնֆլիկտներից, որովհետև շատ ժամանակ շատ թերություններ, որ տեղի են ունենում, որ ասում են՝ նստած տեղդ դա կպնում է քեզ: Ես կարծում եմ, որ տարանջատումը ճիշտ է, ամեն մեկն իր արած գործի համար, իր մարտավարության համար, իր սկզբունքների համար, իր արածի ու չարածի համար ինքն է պատասխան տալու: Եվ կարծում եմ՝ դա օգուտ է մեր քաղաքացուն: Որ ես միաժամանակ չղեկավարեմ և օպերատիվը, և քննչականը: Թող առանձին լինի, ճշմարիտ կլինի, ես կարծում եմ, որ ավելի ազնին ու տեսանելի կլինի և քաղաքացուն ավելի շատ կօգնի դա: Դա լավ մոտեցում է: Թերությունն էլ կայանում է նրանում, որ մենք պետք է կարողանանք մեր ոստիկաններին և նույն քննիչներին, որ հիմա տարանջատվում են… շատ սահուն անցնի այդ ժամանակահատվածը, որ դատարկ ինքնահաստատման փորձեր չլինեն, և այլն, և այլն: Դրանք էլ աշխատանքային խնդիրներ են, կարծում եմ՝ կհաղթահարեն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930