
Հրամանատարի տեղակալը մեղադրվում է զինվորներին հայհոյելու, նրանց նկատմամբ բռնություն գործադրելու մեջ. «Փաստինֆո»

Թիվ N զորամասի հրամանատարի տեղակալին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 2 հոդվածներով՝ 358.1-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 375-րդ հոդվածի 1-ին մասով: Այս մասին գրում է «Փաստինֆոն»:
Վերջինս, պաշտոնական լիազորությունների սահմաններն անցնելով, հայհոյել է զինվորներին, բռնություն գործադրել ու կրակել:
Ըստ մեղադրանքի՝ Միքայել Գասպարյանը, հանդիսանալով թիվ N զորամասի հրամանատարի տեղակալ-շտաբի պետ, զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ հայհոյանքներ է տվել զինծառայողների հասցեին, ապա բռնություն գործադրելով մեկ անգամ ձեռքով հարվածել է շարքային Սիմոնյանի ուսին:
Մանրամասներն՝ այստեղ