Բաժիններ՝

Ջոն Քերին ժամանել է Կահիրե` կապված «Իսլամական պետության» դեմ պայքարի հետ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ժամանել է Կահիրե` Եգիպտոսի ղեկավարության հետ քննարկելու համար «Իսլամական պետություն» խմբավորման դեմ կոալիցիայի ստեղծման հարցը:

Քերին իր երկօրյա եգիպտական այցի շրջանակներում հանդիպելու է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիի, ինչպես նաև Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուկրիի ու Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) գլխավոր քարտուղար Նաբիլ ալ-Արաբիի հետ:

Ակնկալվում է, որ հակաահաբեկչական կոալիցիայի ստեղծման հարցից բացի, քննարկվելու են նաև Իրաքի, Սիրիայի, Լիբիայի, Գազայի հատվածի հարցերը, ինչպես նաև Կահիրեի ու Վաշինգտոնի միջև հարաբերությունները, որոնք վերջին շրջանում բացասական զարգացումներ են ապրել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930