Սուրեն Խաչատրյան. «Գոնե տվյալ անձնավորությունը մարզում պետք է հարգանք ունենա». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ երեկվանից Գորիսի 6-րդ դպրոցում Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի հորեղբորորդին՝ Սասուն Խաչատրյանը հանձնարարել է ստորագրահավաք սկսել ի պաշտանություն Ս. Խաչատրյանի։ Հավաքված ստորագրությունները ցանկանում են ուղարկել Սերժ Սարգսյանին ու խնդրել,որպեսզի նա կրկին Սյունիքի մարզպետ նշանակի Սուրեն Խաչատրյանին։
«ժողովուրդը» հեռախոսազրույց է ունեցել Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ՝ պարզելու, թե ինչու են նրա հարազատները նման քայլի դիմում։

– Պարոն Խաչատրյան, տեղեկություններ կան, որ Ձեր հարազատները Սյունիքի մարզում ստորագրահավաք են սկսել, որի արդյունքները պատրաստվում են ուղարկել Սերժ Սարգսյանին՝ Ձեզ նախկին պաշտոնում նշանակելու խնդրանքով։ Ընդ որում, նշվում է, որ ստորագրությունները հավաքագրվում են ստիպողաբար։ Ինչո՞ւ եք նման բան թույլ տալիս։

– Ախր ապուշ տեղեկություններ են տարածում, ես հիմա մի տեղում նստած եմ ու որևէ նման տեղեկություն չգիտեմ։ Առաջին անգամ ձեզանից եմ նման ինֆորմացիա լսում։ Ուղղակի մարդիկ անիմաստ տեղեկություններ են տարածում, որն իրականության հետ որևէ կապ չունի։

– Բայց հույս ունե՞ք, որ Սերժ Սարգսյանը Սյունիքի մարզպետի պաշտոնում Ձեզ է նշանակելու։

– Ես չեմ կարող նման բան ասել։

– Իսկ ըստ Ձեզ, սյունեցիներըսպասո՞ւմ են Ձեր վերադարձին։

– Միշտ էլ ժողովուրդը սպասում է։

– Իսկ ո՞ւմ եք համարում Սյունիքի մարզպետի լավագույն թեկնածու։

– Բայց ախր դա իմ հարցը չի, դա իմ տեսնելով չի, դա պետք է իշխանությունները տեսնեն։ Ես չեմ կարող ասել, թե ես ում եմ տեսնում Սյունիքի մարզպետի պաշտոնում, դա պետք է տեսնեն իշխանություններն ու նշանակում անեն։ Պետք է իրենք վստահեն տվյալ անձնավորությանը։ Գոնե տվյալ անձնավորությունը մի քիչ պետք է ժողովրդի կողմից հարգանք ունենա, ժողովուրդը պետք է իրեն վստահի, ինքն էլ պետք է ծանոթ լինի ժողովրդի հոգսերին։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթում:

 

Տեսանյութեր

Լրահոս