Բաժիններ՝

ԱՄՆ-ը 7-րդ ռազմանավն է ուղարկել Պարսից ծոցի տարածաշրջան

Իրանական Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ` Պարսից ծոց է ուղարկվել ամերիկյան Bataan բազմանշանակ դեսանտանավը, որի վրա գտնվում է հազար ծովային հետևակային:

Bataan-ը տարածաշրջանում կմիանա ամերիկյան վեց ռազմանավից բաղկացած էսկադրային: Ներկա դրությամբ Պարսից ծոցում են գտնվում ԱՄՆ ռազմածովային ուժերի Arleigh Burke, The Truxton, The Gunston Hall, The George Bush, The O’Kane, The Philippine Sea և The Mesa Verde ռազմանավերը:

ԱՄՆ-ի իշխանությունների կողմից տարածաշրջան 7-րդ ռազմանավն ուղարկելու մասին որոշումը կապված է Իրաքում իրավիճակի սրման հետ, ուր կատաղի մարտեր են ընթանում «Իսլամական պետության» խմբավորման զինյալների դեմ: Սրանից առաջ էլ Պենտագոնն Իրաք էր ուղարկել մոտ 800 ռազմական խորհրդատուի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930