Բաժիններ՝

Ռուսական հումանիտար օգնության բոլոր բեռնատարները ժամանել են Լուգանսկ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Ուկրաինայի հարավ-արևելքի համար նախատեսված ռուսական հումանիտար օգնության բոլոր բեռնատարները ժամանել են Լուգանսկ: Ավտոշարասյան ճանապարհին խնդիրներ չեն ծագել:

Ներկա դրությամբ ընթանում է այդ հումանիտար օգնության բեռան դատարկումը: Դա իրականացվում է երեք բազայում, որոնցից երկուսը սննդամթերքի բազաներ են, իսկ մեկը` դեղորայքի: Ակնկալվում է, որ տվյալ գործընթացը կավարտվի այսօր երեկոյան:

Ռուսական բեռնատարներն Ուկրաինայի տարածքը կլքեն վաղը: Ընդհանուր առմամբ, հումանիտար ավտոշարասյան մեջ ընդգրկվել է մոտ 200 մեքենա, որոնք ընդհանուր առմամբ տեղափոխել են 2000 տոննա բեռ` սննդամթերք, դեղորայք, տաք իրեր:

Կարմիր խաչի ներկայացուցիչները չեն ուղեկցել ավտոշարասյանը, քանի որ նրան պաշտոնապես չեն իրազեկել Մոսկվայի ու Կիևի միջև ձեռք բերված համապատասխան համաձայնագրի մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930