Բաժիններ՝

Յացենյուկի կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին կմասնակցի Պորոշենկոյի բլոկից զատ

ZN.UA-ի փոխանցմամբ` Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը Կիևում հայտարարել է, որ իր «Ժողովրդական ճակատ» կուսակցությունը խորհրդարանական արտահերթ ընտրություններին կմասնակցի նախագահ Պյոտր Պորոշենկոյի բլոկից զատ.

«Մենք պետք է միասին գնայինք դեպի նախագահական ընտրություններ, Պյոտր Պորոշենկոյի բլոկն ինձ չի բավարարում: Մենք տարբեր ճամբարներում ենք, սակայն մեզ միավորում են հանուն փոփոխությունների բարեփոխումները»:

Յացենյուկը հավելել է, որ հանդես է գալիս մինչև խորհրդարանական ընտրությունները կոլացիայի մասին համաձայնագրի ստորագրման օգտին: Ուկրաինայում խորհրդարանական վաղաժամ ընտրությունները պլանավորված ե այս տարվա հոկտեմբերի 26-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս