
Տոկոս ենք փակում

Այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ պետբյուջեից պետաական պարտքի դիմաց վճարվող տոկոսավճարներ աճել են 35.3%-ով և կազմել 30 միլիարդ 257.2 միլիոն դրամ (ավելի քան 73 միլիոն դոլար)։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից։
Մասնավորապես, ներքին տոկոսավճարներն աճել են 21.4%-ով և կամել 16.8 միլիարդ դրամ։ Իսկ արտաքին պարտքի գծով վճարված տոկոսադրույքներն աճել են 58%-ով և կազմել 13.4 միլիարդ դրամ։
Հիշեցնենք, որ ՀՀ պետական պարտքը 2014 թվականի հուլիսի վերջի դրությամբ կազմել է 4 միլիարդ 525.2 միլիոն դոլար, որից արտաքին պարտքը կազմում է 3 միլիարդ 834.3 միլիոն դոլար, իսկ ներքին պարտքը՝ 690.8 միլիոն դոլար։