
Գերմանիայից բացի, Թուրքիայի ներկայացուցիչներին գաղտնալսել են նաև ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան

CNN Türk-ի փոխանցմամբ՝ պարզվել է, որ Գերմանիայից բացի, Թուրքիայի դեմ հետախուզական գործունեություն են իրականացրել նաև ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան: Այս մասին հայտնել է գերմանական Der Spiegel պարբերականը: Ընդ որում, ԱՄՆ-ը նման գործունեություն է ծավալել 2007 թվականից, իսկ Մեծ Բրիտանիան՝ 2008 թվականից:
Նրա տվյալներով՝ ամերիկյան NSA հետախուզական կառույցն ու բրիտանական հետախուզական կառույցները գաղտնալսումներ են իրականացրել Թուրքիայի ներկայացուցիչների դեմ: Գաղտնալսումներն առնչվել են նաև Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան և Նյու Յորքում Թուրքիայի մշտական ներկայացուցչության աշխատակիցներին:
Դրա հետ մեկտեղ ԱՄՆ-ը Թուրքիայի հետ համագործակցել է «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) դեմ պայքարի շրջանակներում՝ թուրքական կողմին ներկայացնելով հետախուզական տվյալներ: Ի պատասխան՝ Թուրքիան հատկացրել է Ռուսաստանի ու Ուկրաինայի մասին տվյալներ: