«Քոչարյանը իր պաշտոնավարման ժամանակ արձանագրված երկնիշ աճը դարձրել է մատի փաթաթան». Հրանտ Բագրատյան. medialab.am

 medialab.am-ը գրում է.  Նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանն անդրադարձել է օրերս Ռոբերտ Քոչարյանի` «Ноев Ковчег» թերթին տված հարցազրույցին:

Բագրատյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:

«Քոչարյանը իր պաշտոնավարման ժամանակ արձանագրված երկնիշ աճը դարձրել է մատի փաթաթան։ Գրքեր է գրում այդ մասին, ֆիլմեր նկարում։

Եղե՞լ է այդ աճը, թե՝ ոչ։

Կամ որ եղել է ինչքա՞ն է եղել։ Ի՞նչ որակի աճ է եղել։

Օրինակ, Տիգրան Սարգսյանն ասում է, որ աճը փուչիկային է եղել։ Վերջին տարիներին սա Տ.Սարգսյանի միակ միտքն է, որին գոնե մասամբ համաձայն եմ։

Այ հիմա ինձ էլ են «դիտողություն» անում. եղբայր համ ասում ես աճ չի եղել, համ էլ ասում ես Քոչարյանի բախտը բերեց։ Ուզում եմ նշել, որ միշտ էլ ասել եմ. աճ եղել է։ Բայց զգալիորեն ցածր, քան արձանագրել է ԱՎԾ-ն։

Ենթադրում եմ, որ բարձր աճերը նկարվել են ճնշման արդյունքում։

Իզուր չէր, որ երկրում հոկտեմբերի 27 և մարտի 1 էր տեղի ունենում։ Արդեն ավարտում եմ մի գիտական մի հետազոտություն՝ քոչարյանական տնտեսական աճի մասին։

Խմբագրում եմ, ճշտում եմ, հրապարակախոսական շունչ եմ տալիս նյութին։ Ամենաուշը նոյեմբերի սկզբներին հայ ընթերցողը հնարավորություն կունենա տեսնելու իրականությունը»։

Մանրամասներն՝ այստեղ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930