
Դոլար չի վաճառվել
Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել։ Դոլարն առաջարկվել է 411.75 դրամով, սակայն պահանջարկի գինը չի գերազանցել 411 դրամը։ Կանխիկ արտարժույթի կետերում ամերիկյան դոլարը գնվում է 410.5 դրամով, վաճառվում՝ 413.5 դրամով։