Բաժիններ՝

Ռուսաստանը կարող է իր համար ցամաքային միջանցք ապահովել դեպի Ղրիմ. Շտայնմայեր

Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը դիվանագիտական լեզվով ակնարկել է Ուկրաինայի տարածքում ռուսական զորքերի հետագա առաջխաղացման իրական սպառնալիքի մասին՝ դեպի Ղրիմ ցամաքային ելք ունենալու համար: 

Գերմանացի դիվանագետն ընդգծել է, որ Ռուսաստանը ներկա դրությամբ դժվարություններ է կրում Ղրիմին մատակարարումներ իրականացնելիս, ինչի համար էլ չի բացառվում, որ Ռուսաստանը կարող է նոր փորձ ձեռնարկել՝ բռնակցելու համար Ուկրաինայի ցամաքային հատվածը:

Շտայնմայերի խոսքերով՝ ռուսական ցամաքային միջանցքները նույն կերպ կհակասեն միջազգային իրավունքին ու արժանի կլինեն քննադատությունների, ինչպես որ Ղրիմը Ռուսաստանին միացնելն է: Շտայնմայերը կարծում է, որ գոյություն ունի Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև ռազմական բաց գործողությունների իրական վտանգ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930