Սպառողական գներն աճել են, արտահանման և ներմուծման գները՝ նվազել
Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է ՀՀ գների ինդեքսները՝ տնտեսության տարբեր ճյուղերի համար։
Ինչպես երևում է ԱՎԾ տվյալներից, ամենից շատ՝ 11.5%-ով (2013թ. դեկտեմբերը՝ 2012թ. դեկտեմբերի համեմատ)աճել են գյուղատնտեսության արտադրության միջոցների գնման գները։
Բեռնափոխադրումների սակագները նույնպես զգալիորեն աճել են՝ 8.4%։
2013թ. սպառողական գների ինդեքսը (2013թ. դեկտեմբերը՝ 2012թ. դեկտեմբերի համեմատ) կազմել է 5.6%, իսկ արդյունաբերողների արտադրանքի ինդեքսը՝ 5.1%։
Գյուղատնտեսական մթերք արտադրողների իրացման գները նվազել են 3.3%-ով։
Նվազել են նաև արտաքին առևտրի գների ինդեքսները։ Մասնավորապես, արտահանման գները նվազել են 2.9%-ով, իսկ ներմուծմանը՝ 1.4%-ով։