Բաժիններ՝

Պուտինը հանձնարարել է ստորագրել ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը

DP.ru կայքի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ստորագրել Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի միանալու մասին պայմանագիրը: Նախագահի կարգադրությունը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում:

Կարգադրության մեջ նշված է. «Ընդունել ԵՏՄ-ի մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու պայմանագրի ստորագրման մասին Ռուսաստանի կառավարության առաջարկը»:

Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունն իրավունք է ստացել պայմանագրի ստորագրման շուրջ Հայաստանի հետ բանակցություններում դրա նախագծում մտցնել փոփոխություններ, որոնք չեն ազդի պայմանագրի հիմնական դրույթների վրա:

ԵՏՄ-ի ստեղծման մասին 2014 թվականի մայիսի 29-ին ստորագրված պայմանագիրն ուժի մեջ է մտնելու 2015 թվականի հունվարի 1-ից: Մինչև 2014 թվականի ավարտն ԵՏՄ-ին միանալ են ցանկանում Հայաստանն ու Ղրղզստանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս