
ՀՀ պետական պարտքը փոքր-ինչ նվազել է

ՀՀ պետական պարտքը 2014 թվականի հուլիսի վերջի դրությամբ կազմել է 4 միլիարդ 525.2 միլիոն դոլար։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը, հուլիսի ընթացքում արտաքին պարտքի ծավալը նվազել է 31.6 միլիոն դոլարով։
Այդ թվում, արտաքին պարտքը նվազել է 16 միլիոն դոլարով և կազմել 3 միլիարդ 834.3 միլիոն դոլար, իսկ ներքին պարտքը՝ 15.6 միլիոն դոլարով (690.8 միլիոն դոլար)։
Նշենք նաև, որ արտաքին պարտքից 3 միլիարդ 360.7 միլիոն դոլարը ՀՀ կառավարության պարտքն է, 473.5 միլիոնը՝ Կենտրոնական բանկինը։