ԿԺԴՀ-ը պետք է ներկայացնի Ճապոնիայի առևանգված քաղաքացիների մասին հետաքննության արդյունքները:
Այսօր հայկական երեք թիմեր՝ «Փյունիկը», «Շիրակը» և «Միկան» կմեկնարկեն Եվրոպա լիգայի 2014/2015 թթ. խաղարկությունում:
Ֆինանսների նախարարությունը հնարավոր հետանքների թվում նշել է փոխառության պայմանների վատթարացումը, կապիտալի արտահոսքի մեծացումը, ռուբլու փոխարժեքի թուլացումը, ինֆլյացիայի արագացումը, ներդրումների հետագա կրճատումը և այլն:
Շենքի բնակիչները պահանջել են հանդիպում Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի հետ եւ որ իրենց կոնկրետ ժամկետներ ու ծրագրեր ներկայացնեն՝ երբ են շենքի ամրացման աշխատանքները մեկնարկում:
Կոալիցիոն համաձայնագիրը ստորագրվել է Անկարայում՝ քաղաքական կազմակերպությունների ղեկավարների հանդիպման ժամանակ:
Այսօր Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատեց 40 միլիոն ԱՄՆ դոլարի փոխառության տրամադրումը Հայաստանին՝ որպես Էներգամատակարարման հուսալիության ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում:
Հավատարմագրման դիմած բուհերն ինքնավերլուծություն էին ներկայացրել ՈԱԱԿ («Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն»), իսկ ապրիլ-մայիս ամիսներին կայացավ փորձագիտական խմբերի այցը համալսարաններ: Այժմ ամեն բուհի համար պատրաստ է փորձագիտական խմբի զեկույցի նախնական տարբերակը, որն էլ ուղարկվել է բուհերից յուրաքանչյուրին:
Ադրբեջանի ընդդիմադիր մամուլը բազմիցս նշել է, որ Նախիջևանից հեռացողները այլևս չեն վերադառնալու, քանի որ զարգացման ոչ մի հեռանկարներ այլևս չեն տեսնում։ Կարելի փաստել, որ այնտեղ ստեղծվել է «իրանական բավականին ազդեցիկ կուսակցություն» և հատկապես շիա իսլամի ազդեցության մեծացում, որի լայնածավալ քարոզչության արդյունքում տեղի բնակչության շրջանակներում փորձում են արմատավորել նրանց՝ որպես առանձին էթնոսի առանձնահատկությունները։
Լավրովի խոսքերով՝ հակամարտող կողմերի կողմից հրադադարն ուժերի վերախմբավորման համար օգտագործելը կործանարար է Ուկրաինայի համար:
Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամլո քարտուղար Ջեն Փսակին:
Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոնում հուլիսի 2-ին 28-ամյա հղի կին է մահացել, պատճառը նախնական տվայլներով ձմերուկի թունավորումն է եղել:
Հայաստանի հետ սահմանի բացման դեպքում սպառնալիքի տակ կհայտնվի Թուրքիայում Ադրբեջանի կողմից 17 միլիարդ դոլարի ներդրումներ անելը:
Ժամը 09:30-ի սահմաններում Չարենցի փողոցում Դերժինսկու անվան դպրոցի դիմաց բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 68-ամյա Արտաշ Արզումանյանի վարած թիվ 253 երթուղին սպասարկող Газель մակնիշի 2922L համարանիշի և Երևանի բնակիչ 24-ամյա Մհեր Խաչատրյանի վարած ВАЗ 2107 մակնիշի 682 UL 65 համարանիշի ավտոմեքենաները:
Արտեմ Ասատրյանը զեկուցեց, որ էլեկտրաէներգիայի թանկացումը սոցիալապես անապահով ընտանիքների համար առաջացնելու է բեռ, և այն մեղմելու համար սոցիալական նպաստը 29350 դրամից կդառնա 30350 դրամ
Քաղաքացիները փակել էին Արմեն Գեւորգյանի մեքենայի ճանապարհը եւ թույլ չէին տալիս, որ մեքենան շարժվի, նրանք պահանջում էին իջնել մեքենայից եւ լսել իրենց խնդիրը:
Իշլերի կարծիքով՝ ժողովրդի ընտրած առաջին նախագահը կլինի «Նոր Թուրքիայի» ճարտարապետը:
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Կարեն Գրիգորյանը նշանակվել է Իրաքի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բաղդադ):
«Ժամկետը հետաձգելու դեպքում 4 մլրդ 380 մլն դրամի բեռ է առաջանում բյուջեի վրա, քանի որ մենք գնում ենք ՓՄՁ-ների աջակցմանը»:
Ռասմուսենն ընդգծել է, որ Թուրքիայի տարածքում Patriot համակարգերի տեղակայումը կապված չի եղել միայն Սիրիայի քիմիական զենքի հետ:
Զաքիր Հասանովն առաջադրանք է տվել բանակում ստեղծել առողջ միջավայր, ծառայակիցների միջև նորմալ հարաբերություններ:
Եթե Հովիկ Աբրահամյանի ասածն իրականություն դառնա, և Հայաստանն անդամագրվի Եվրասիական տնտեսական միությանը, ապա հենց այդ օրը տեղի կունենա անկախ Հայաստանի անկախության կորստի առաջին քայլը կամ հաջորդ քայլը, որովհետև առաջին քայլը կարող ենք հաշվել նախորդ տարվա սեպտեմբերի 3-ը: Ցավում եմ, որ հնարավոր է՝ սա իսկապես տեղի ունենա:
Որոշման հիմնավորման մեջ նշված է, որ Ջերմուկ քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացման գործում տուրիզմն ունի գերակա նշանակություն, իսկ տուրիզմի զարգացմանը նպաստող անվիճելի գործոններից են` մարդկանց հանգստի պատշաճ մակարդակով կազմակերպումը, անվտանգ և որակյալ սննդի ապահովումը, վարակիչ հիվանդություններից մարդկանց և կենդանիների պաշտպանությունը և այլն:
Գործընթացը տևել է մի քանի տարի տարի:
«Հունիսի 29-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում գրանցված աննախադեպ փոթորիկի հետեւանքով փլված տների ու փշրված կտուրների հարցը մինչ կքննարկվի այսօր՝ ՀՀ կառավարության նիստի ընթացքում, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը «գործի անցավ»»:
Պորոշենկոն հավելել է, որ խորհրդարանի դիտարկմանն է ներկայացրել նաև սահմանադրական ուղղումների օրինագիծը:
«Մեր տեղեկություններով՝ հայաստանյան իշխանությունները վերջին շրջանում Ռուսաստանի մոտեցումներից սթրեսի մեջ են»:
Իջևանում ամուսինը խեղդամահ էր արել կնոջը:
Ուգուլավան ընդգծել է, որ իրավական տեսանկյունից ինքն է ճիշտ և կարծում է, որ իրեն հաջողվել է պատռել իշխանական ներկայիս համակարգի դիմակը:
««Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ հուլիսի 6-ին ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամներ Կարինե Աճեմյանը, Ռուզաննա Մուրադյանը և ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը մեկնելու են Մեծ Բրիտանիա, որտեղից ՀՀ խորհրդարանը հրավեր է ստացել և հիմա այս գործուղումը կռիվ է գցել ՀՀԿ կանանց մեջ»:
Մեդվեդևն այդ մասին գրել է Facebook-ի իր էջում: