Բաժիններ՝

Փող չկա. Շիրակի մարզպետն ընդունել է գյումրեցի ցուցարարներին. ԳԱԼԱ

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝,Շիրակի մարզպետարանի դիմաց այսօր բողոքի ցույց են իրականացրել Գյումրու Անտառավան երրորդ թաղամասի 26-րդ շենքի բնակիչները, շենքը վթարային է եւ չունի կոմունալ տարրական պայմաններ:

Շենքի բնակիչները պահանջել են հանդիպում Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի հետ եւ որ իրենց կոնկրետ ժամկետներ ու ծրագրեր ներկայացնեն՝ երբ են շենքի ամրացման աշխատանքները մեկնարկում:

Մոտ կես ժամ բողոքի ցույցից հետո Շիրակի մարզպետ ֆելիքս Ցոլակյանը վթարային շենքի բնակիչներին ընդունել է իր աշխատասենյակում, լսել է նրանց խնդիրը, ապա բացատրել, որ շենքի ամրացման համար անհրաժեշտ գումարն այսօր չկա:

Մարզպետը ներկայացրել է, որ Գյումրիում վթարային շուրջ 120 բարձրահարկ կառույց կա, որոնցից տասն անհապաղ ենթակա են ամրացման: Հիշյալ շենքն էլ այդ վթարայինների թվին է պատկանում:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս