Իշխանությունները Ռուսաստանի մոտեցումներից սթրեսի մեջ են. «Հրապարակ»

«Մեր տեղեկություններով՝ հայաստանյան իշխանությունները վերջին շրջանում Ռուսաստանի մոտեցումներից սթրեսի մեջ են»,- գրում է «Հրապարակ» թերթը՝ ավելացնելով.

«Ըստ մեր աղբյուրների, իշխանությունն էս նեղ «մաջալին» ամենևին չի ցանկացել գնալ էներգիայի թանկացմանը, ու ակտիվիստների բողոքները նրանց սրտով են, որովհետև Ռուսաստանը «լրիվ համը հանում է».

Պուտինի նախորդ օրվա անորոշ հայտարարությունը, թե Հայաստանը մոտ ժամկետներում կանդամակցի Եվրասիական միությանը, լցրել է համբերության բաժակը, որովհետև «դա ընդամենը հերթական փափուկ բարձն է Հայաստանի գլխի տակ՝ գազի, էլէներգիայի թանկացման, Ադրբեջանի հետ խաղեր տալու, զենք վաճառելու ֆոնին»: Մեր աղբյուրի փոխանցմամբ, իշխանությունները մինչ այդ էլ փորձում էին Աժ գազային հանձնաժողովի միջոցով «բացահայտել» էլէներգիայի ոլորտի կոռուպցիոն ռիսկերը, աշխատավարձերի չափերը և այլ բացթողումներ»,–գրում է թերթը։

Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031