Բաժիններ՝

Մոսկվայի ու Կիևի միջև գազային վեճի շարունակման դեպքում աշնանը կծագի գազային լիարժեք ճգնաժամ. Մեդվեդև

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մեկնաբանել է Ուկրաինայում տիրող իրավիճակը՝ հայտարարելով, որ Մոսկվայի ու Կիևի միջև գազային վեճի շարունակման դեպքում աշնանը կծագի գազային լիարժեք ճգնաժամ:

Մեդվեդևն այդ մասին գրել է Facebook-ի իր էջում. «Ուկրաինան չի վճարում գազի համար: Պարտքն ահռելի է: Գազը վերցնում են ստորգետնյա ապաստարաններից: Աշնանը կծագի գազային լիարժեք ճգնաժամ»:

Ռուսական «Գազպրոմը» Ուկրաինային գազ մատակարարելու համար հունիսի 16-ից անցում է կատարել կանխավճարային համակարգի և ներկա դրությամբ Ուկրաինա է հասնում միայն Եվրոպայի համար նախատեսված ռուսական գազը, որը տարանցվում է Ուկրաինայի տարածքով:

«Գազպրոմը» նաև սպառնացել է եվրոպական ընկերություններին, որպեսզի նրանք չիրականացնեն ռուսական գազի ռևերսային մատակարարումներ Ուկրաինային:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031