Բաժիններ՝

Ռուսաստանը հաշվում է տնտեսական հնարավոր կորուստները՝ կապված Ուկրաինայի դեպքերի հետ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը կարծում է, որ կարճաժամկետ ու միջնաժամկետ հեռանկարում ռուսական էկոնոմիկայի իրավիճակի և հետևաբար բյուջետային կայունության խաթարման ռիսկերը բարձր են՝ կապված Ուկրաինայի դեպքերի հետ:

Ֆինանսների նախարարությունը կարծում է, որ տնտեսական հարաբերությունների առանձին սուբյեկտների և ռուսական տնտեսության ամբողջական ոլորտների, ֆինանսական ենթակառուցվածքների դեմ պատժամիջոցների խստացումն ունակ է զգալի բացասական ազդեցություն ունենալ ՀՆԱ-ի դինամիկայի վրա:

Ֆինանսների նախարարությունը հնարավոր հետանքների թվում նշել է փոխառության պայմանների վատթարացումը, կապիտալի արտահոսքի մեծացումը, ռուբլու փոխարժեքի թուլացումը, ինֆլյացիայի արագացումը, ներդրումների հետագա կրճատումը և այլն:

Բացի այդ, պահպանվում է Ուկրաինայի տարածքով գազի արտահանման խափանման, ինչպես նար ԵՄ-ի երկրների կողմից առևտրային պատժամիջոցներ սահմանելու ռիսկ: Ռուսաստանը կարճաժամկետ ու միջնաժամկետ ժամանակաշրջանում ունի բավականաչափ ռեզերվներ՝ մեծապես փոխհատուցելու տնտեսական հնարավոր կորուստները:

Միևնույն ժամանակ լարվածության էսկալացիան կարող է արդեն 2014 թվականին հանգեցնել 0.2-0.3 տոկոսով ՀՆԱ-ի աճի նվազեցմանը: Ավելի տևական հեռանկարում պատժամիջոցները կարող են էական ազդեցություն ունենալ բյուջետային կայունության նվազեցման, ինչպես նաև տեխնոլոգաների ու ներդրումների սահմանափակման դեպքում արդիականացման համար պայմանների վատթարացման ու հնարավորությունների կրճատման վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս