Բնակիչների մի մասը հրաժարվել է Գագիկ Ծառուկյանի օգնությունից. «Ժողովուրդ»

«Հունիսի 29-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում գրանցված աննախադեպ փոթորիկի հետեւանքով փլված տների ու փշրված կտուրների հարցը մինչ կքննարկվի այսօր՝ ՀՀ կառավարության նիստի ընթացքում, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը «գործի անցավ»»,- գրում է «Ժողովուրդ» թերթը՝ ավելացնելով.

«Գագիկ Ծառուկյանը երեկ կեսօրին Վարդենիս էր ուղարկել տանիքների համար նախատեսված «շիֆեր»՝ 15 բեռնատար ավտոմեքենայով:

Տանիքի շինանյութը Վարդենիս էր տարել Աժ նախկին պատգամավոր Հրանտ Մադաթյանը՝ նկարահանող խմբի հետ միասին:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ բնակիչների մի մասը, սակայն, հրաժարվել է Ծառուկյանի օգնությունից: Բանն այն է, որ Հրանտ Մադաթյանը բնակիչներին ասել է, թե տանիքի նորոգման նյութերը կստանան պայմանով, եթե տեսախցիկի առաջ ասեն, որ բացի Ծառուկյանից իրենց որևէ մեկը չի օգնում:

Այս պայմանը դուր չի եկել շատ վարդենիսցիների: Նրանց մի մասը սպասում է, որ այսօր Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի կողմից խոստացված թիթեղները տեղ կհասնեն»,–գրում է թերթը։

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս