ՀՀԿ-ական կանանց հերթական կռիվը. «Ժողովուրդ»
««Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ հուլիսի 6-ին ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամներ Կարինե Աճեմյանը, Ռուզաննա Մուրադյանը և ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը մեկնելու են Մեծ Բրիտանիա, որտեղից ՀՀ խորհրդարանը հրավեր է ստացել և հիմա այս գործուղումը կռիվ է գցել ՀՀԿ կանանց մեջ»,- գրում է թերթը, որի աղբյուրի փոխանցմամբ, ՀՀԿ տիկնանցից ամեն մեկն ասում է, որ ինքն ավելի արժանի էր Լոնդոն մեկնելու, քան մյուսները։
«Մեր տեղեկություններով՝ նախապես որոշված է եղել, որ Լոնդոն կմեկնի նաև Նաիրա Կարապետյանը, սակայն նրա անունը վերջին պահին ջնջել են ցուցակից, ու հիմա նա ամեն կերպ փորձում է պարզել, թե ով է «փորել» իր ոտքի տակ»։
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։